Սովորական հերոսություն

Սովորական հերոսություն

Քաջատեղյակ լինելով, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ, պաշտպանական մարտերում զոհված մեր զինծառայողների դիակները գտնվում են անմիջական շփման գծի` հակառակորդի կողմից մշտապես գնդակոծվող տարածքում, անտեսելով կյանքին անմիջական վտանգ սպառնացող պայմանները, պաշտպանու-թյան բանակի ընդհանուր թվով 17 զինծառայողներից և կամավորականներից կազմված խումբը, ս.թ. ապրիլի 6-ին մտնելով վտանգավոր միջդիրքային տարածք, ինտեսիվ վարվող կրակի տակ դուրս են բերել ս.թ. ապրիլի 2-ին մարտական գործողությունների ընթացքում քաջաբար զոհված զինծառայողներ`


ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի /ծնված 1991թ. ՀՀ ԶՈՒ 2007թ., Գյումրու ԶԿ/,


ժամկետային պարտադիր զինծառայողներ, շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանի /ծնված 1996թ., 2014թ. 2-րդ զորակոչ Գյումրու ԶԿ/,


կրտսեր սերժանտ Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանի /ծնված 1996թ., 2014թ. 2-րդ զորակոչ Մասիսի ԶԿ/ դիերը, ինչի հետևանքով աշխարհազորային:

Ցավոք, գործողության ընթացքում պահեստազորի ավագ լեյտենանտ Արմեն Կառլենի Գասպարյանը զոհվել է, իսկ լեյտենանտ Համիկ Արայիկի Սիմոնյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Յուրիկ Արմենակի Ավագյանը, աշխարհազորայիններ Արմեն Բաբկենի Գրիգորյանը, Պյոտոր Սլավիկի Բաղդասարյանը, Արսեն Մուրազի Բադալյանը, Թաթուլ Արայիկի Ծատրյանը, ստանալով ականապայթյունային վիրավորումներ` հոսպիտալացվել են:

Հետաքրքիր է նաև նշել, որ Պաշտպանության բանակի պահպանության գոտու հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող 2 մարտական դիրքերի միջանկյալ տարածքում ՊԲ 33651 զորամասի հրաձգային գումարտակի 5 սպաներից և 1 պայմանագրային զինծառայողներից կազմված խումբը կանխել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման փորձը: Վերջինս մարդկային մեծաթիվ կորուստներ տալով նահանջել է` փախուստի ժամանակ մարտի դաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈՒ կապիտան, Նաֆթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում