Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը հայտարարել է իր վերադառնալու ցանկության մասին
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել, որ նա դեռ կվերադառնա: Նման հայտարարություն նա արել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա հայտարարության տեսանյութը հրապարակել է «The Guardian»-ը:
Սկզբում Շվարցենեգերը Քեմերոնին ներկայացնում է, որպես իր լավ ընկեր, որից հետո Քեմերոնն ասում է. «Ես այստեղ նահանգապետի հետ եմ: Եվ ես դեռ կվերադառնամ»: Նախկին վարչապետը այդ նախադասությունը մեջբերել է «Տերմինատոր» հայտնի ֆիլմից, որն ասվում է Շվարցենեգերի կողմից: Ամեն դեպքում Քեմերոնը ոչ մի ձևով չի բացատրել, թե արդյո՞ք իր արտահայտությունը վերաբերում է քաղաքական վերադարձի հետ:
Դեյվիդ Քեմերոնը հեռացել է վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ հունիսի 23-ին հանրաքվեից հետո բրիտանացիների մեծ մասը կողմ է արտահայտվել Եվրամիությունից դուրս գալուն: Ավելի ուշ նա դուրս էր եկել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամի պաշտոնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում