Թեհրանը վճար կգանձի ոչ թե Հորմուզի նեղուցով անցնելու, այլ մատուցվող ծառայությունների համար. Իրանի ԱԳՆ
Կարդացեք նաև
Թեհրանը մտադիր է վճար գանձել ոչ թե Հորմուզի նեղուցով անցնելու, այլ միայն այն ծառայությունների համար, որոնք նեղուցում մատուցելու է նավերին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ղարիբաբադին ընդգծել է, որ նման միջոցները չեն հակասում միջազգային ծովային իրավունքին։
Ինչպես նշել է Իրանի փոխարտգործնախարարը, ՄԱԿ-ի 1982 թվականի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով իսկ նախատեսված է, որ առափնյա պետությունները կարող են վճար ստանալ որոշակի ծառայությունների մատուցման համար։
Ինչ վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի վերջնական տարբերակին, ապա աշխատանքները շարունակվում են, դրանց ավարտի ժամկետներն անորոշ են։ «Համաձայնագրի տեքստը կհամարվի վերջնական միայն այն ժամանակ, երբ մենք գոհ լինենք արդյունքից։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այստեղ ես չեմ կարող կոնկրետ ամսաթվեր նշել։ Մենք մտադիր ենք լրամշակել տեքստն այնպես, որ այն համապատասխանի մեր շահերին», – նշել է Քազեմ Ղարիբաբադին։
Միևնույն ժամանակ, Իրանը պնդում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իր արտասահմանյան բոլոր սառեցված ակտիվների կեսի անհապաղ ապասառեցումը, հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում