Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունն երկու անգամ ավելացել է
Նմանատիպ
2016 թվականին Հայաստանն արտաքին առևտրային հարաբերություններում առավել զգալի աճ գրանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄէ) հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու տարում, 2015 թվականի համեմատ, Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առև տրի շրջանառության ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2016 թվականին Հայաստան-ԱՄԷ առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 119,34 մլն ԱՄՆ դոլար, որից Հայաստանից ԱՄԷ արտահանումը՝ 63,84 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 55,50 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվետու տարվա ընթացքում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով գրանցվել է աճ, ընդ որում Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել է շուրջ 7 անգամ, իսկ ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ մոտ 27%-ով:
Արդյունքում, ԱՄԷ-ի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ծավալում կազմել է 3.6%, ներմուծման ծավալում՝ 1.7%:
Հետևեք մեզ նաև Telegram-ում