Կոնգրեսը քայլ է արել Թրամփի ռազմական լիազորությունները զսպելու ուղղությամբ
Կարդացեք նաև
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 215 կոնգրեսական, դեմ՝ 208-ը։
Բանաձևը պահանջում է, որ նախագահը դուրս բերի ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ ռազմական գործողություններից, եթե դրանք նախապես չեն ստացել Կոնգրեսի հավանությունը։ Միաժամանակ նախատեսվում է բացառություն այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է պաշտպանել ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներին կամ գործընկերներին անմիջական սպառնալիքից կամ սպասվող հարձակումից։
Փաստաթուղթը կստանա իրավական ուժ միայն այն դեպքում, եթե այն հաստատվի նաև ԱՄՆ Սենատի կողմից։
Բանաձևի հեղինակների կարծիքով՝ այն նպատակ ունի ամրապնդել Կոնգրեսի վերահսկողական դերը ռազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում