Ֆիյոնը հավասարվել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի թեկնածուների ժողովրդականության վարկանիշում
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ»-ից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի վարկանիշն առաջին անգամ աճ է արձանագրել այն բանից հետո, երբ ծավալվեց «Պենելոպագեյթ» սկանդալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Opinionway ծառայության կողմից հրապարակված հարցման տվյալները:
Դրա համաձայն, նախագահական ընտրությունների առաջին փուլում Ֆիյոնի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 20 տոկոսը: Այդ ցուցանիշով «Հանրապետականների» թեկնածուն հավասարվել է իր մերձակա մրցակցին՝ Էմանուել Մակրոնին, որի վարկանիշը նույնպես կազմում է 20 տոկոս: Տակավին մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը բարձր էր 3 տոկոսային կետով, բայց սկսեց նգվազել այն պատճառով, որ Մակրոնը դեռեւս նախընտրական հստակ ծրագիր չի ներկայացրել:
Առաջին փուլի անվիճելի առաջատարը, ինչպես եւ առաջ, մնում է «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Պենը: Եթե հավատանք Opinionway-ին, ապա նրա վարկանիշը բարձրացել է 1 կետով եւ հասել 27 տոկոսի նշագծին:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին, երկրորդ նշանակված է մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում