Իմ ընկալումները առավել են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության, չարիքը պետք է վերացնել. Բագրատ Սրբազանը դուրս եկավ դատարանից

Իմ ընկալումները առավել են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության, չարիքը պետք է վերացնել. Բագրատ Սրբազանը դուրս եկավ դատարանից

Բագրատ Սրբազանն այսօր դուրս եկավ դատարանից՝ ուղեւորվելու իր կեցավայր. նրա բանտային կալանքը վերացվել է՞

«Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել՝ ոչ այս կալանքը փոխելով, ոչ չփոխելով, ոչ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել, ոչ էլ հիմա իբր թե փոխել են, բացարձակ ոչինչ ի բան տեղի չի ունեցել իմ կյանքում որպես այդպիսին։ Ազատության սահմանափակման իմաստով՝ Փառք Աստծու։

Իմ ընկալումները առավել են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության, այն չարիքը, որ իր քաղցկեղային բոլոր բջիջներով տարածված է մեր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի, և ես հանձն եմ առել իմ բաժնով, իմ պատասխանատվությամբ դա անելու և անելու եմ»,- հայտարարել է Սրբազանը տեղի ունեցած ճեպազրույցում։

Իսկ ինչու հենց այս փուլում իր խափանման միջոցը փոխեցին հարցին, Սրբազան հայրը պատասխանել է՝ խորհուրդ տալով հարցնել Վազգեն Ռշտունուն։

Բագրատ Սրբազանը տեղեկացրել է. «Մենք միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար, որպես այդպիսին, ոչ միջնորդել ենք, որ տնային կալանք լինի, ոչ վարչական հսկողություն, ոչ էլ այլ խափանման միջոց։ Մեր միջնորդության ներկայացումը եղել է, և դա էլ է անընդունելի եղել, երկրից չբացակայելու արգելքով որոշում։ Հիմա այսպիսի որոշում է եղել, որի հնարավորությունը ունեին դեկտեմբերի 30-ին, բայց չեն արել, իրենց պետք է հարցնենք, թե ինչու են հիմա արել»։

Նա լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ընտրական իր իրավունքը իրացնելու է Իջևանում, իսկ հիմա ինքն իրեն ավելի սահմանափակված է զգում, քան կալանավայրում։Ես ուզում էի վերադառնալ կալանավայր, բայց քանի որ չեմ կարող, ուզույմ եմ գնահատանքս հայտնել այնտեղի ծառայողներին, – ասել է Բագրատ Սրբազանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում