Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են Արցախի և Հայաստանի ԱԻ կառույցների կապերի խորացման հարցեր
03/03/2017 19:36
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ Նախագահը նախ շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակավելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում