Բաքվի կոռումպացված ավտորիտար ռեժիմը ճգնաժամի մեջ է. Freedom House-ի փորձագետ
Նմանատիպ
«Բաքվի Ալիևյան կոռումպացված ավտորիտար ռեժիմը ճգնաժամի մեջ է»,- Freedom House մարդու իրավունքների միջազգային կազմակերպության կայքում գրել է փորձագետ Ռեբեկա Ֆոլին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Փորձագետը նշել է, թե շատերը նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու փաստը համարում են այդ երկրում կնոջ դերի բարձրացում, սակայն դա այդպես չէ:
Մեհրիբան Ալիևայի նշանակումը փաստում է Ալիևյան ռեժիմի՝ արգելք չճանաչելու և այդ երկրում անպատժելիության առկայության մասին:
«Ալիևն իր կնոջը նշանակելով այդ պաշտոնում պարզ կերպով ակնարկել է, որ ինքը այդ երկրի տերն է և կասկած չկա՝ Ալիևների ընտանիքը ամեն կերպ ցանկանում է պահել ինշխանությունը»,– Freedom House –ին տված հարցազրույցում նշել է Կենտրոնական Ասիայի և Հարավային կովկասի երկրների քաղաքականության շուրջ ուսումնասիրություններ կատարող փորձագետ Պաուլո Սորբելլոն:
Պաուլո Սորբելլոն նշել է նաև, որ Ալիևյան ընտանիքի կողմից իշխանությանը այդ աստիճանի կառչելը պայմանավորված է նրանով, որ Ալիևը վախենում է կորցնել այն, քանի որ ներկայումս ռիսկերն ավելի շատ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում