Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր պաշտոնավարումը շարունակելու հնարավորության մասին հարցին
18/03/2017 13:17
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ առաջիկա հինգ տարիների իր պաշտոնավարումը շարունակելու հնարավորության մասին հարցին: Մասնավորապես, մարտի 18-ին Դիլիջանում ՀՀԿ նախընտրական քարոզչության շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիների մեկը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վարչապետը համոզված, որ Հանրապետական կուսակցության՝ կառավարություն ձևավորելու պարագայում ինքն առաջիկա հինգ տարիներին կշարունակի լինել ՀՀ վարչապետ:
«Ամբողջ խնդիրը նրանում է, որ ես չէ, որ պետք է դա ձեզ երաշխավորեմ, այլ դուք պետք է այդ շանսը տաք: Դրանից հետո միայն ինձանից կպահանջեք»,-ասաց Կարեն կարապետյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում