Ցավակցում եմ Արթուրի ընտանիքին, բայց չեմ գտնում, որ Եռաբլուրում պետք է հուղարկավորվի. Մ.Խաչատրյան
Նմանատիպ
Երեկ տեղի ունեցավ երթ` Արթուր Սարգսյանին` Հաց բերողին, Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու պահանջով:
Այդ կապակցությամբ Times.am-ը զրուցեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ:
Հարցին, թե ինչ կարծիք ունի Հաց բերողին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու պահանջի հետ կապված, Մ. Խաչատրյանը պատասխանեց.
«Ցավում եմ, ես ցավակցում եմ Արթուրի ընտանիքին, որ ևս մի երիտասարդ կյանքից վաղաժամ զրկվեց, բայց չեմ գտնում, որ Եռաբլուրում պետք է հուղարկավորվի: Նա քառօրյա պատերազմի մասնակից չէ, հակառակորդի գնդակից չի զոհվել: Խորհուրդ կտամ, որ ընտանիքն իր ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորի և ոչ թե Եռաբլուրում, քանի որ Արթուրը մարտական ուղի չունի: Միայն Արթուրին չի վերաբերում դա, այլ ցանկացած մեկին, ում ցանկություն կհայտնեն Եռաբլուրում հուղարկավորելու»:
Իսկ այն հարցին, թե Եռաբլուրը պետք է շարունակի մնալ միայն ռազմական պանթեոն, թե հասարակության մեջ հեղինակություն վայելող մարդիկ ևս կարող են այնտեղ հուղարկավորվել, տիկին խաչատրյանը միանշանակ պատասխան տվեց.«Ըստ իս` Եռաբլուրը պիտի մնա միայն ռազմական պանթեոն, քանզի այն տղաները, ովքեր հակառակորդի գնդակից չեն զոհվում, բայց ծառայության մեջ են, Եռաբլուր պանթեոնում տեղ չեն գտնում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում