Հայ-չեխական պայմանավորվածությունները կյանքի են կոչվում. Tatra Тrucks-ը Հայաստանւմ գործարան կհիմնի
Նմանատիպ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության և բեռնատար մեքենաների արտադրությամբ զբաղվող չեխական Tatra ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կոտայքի մարզում գործարան է հիմնվելու:
Նախարարի տեղեկացմամբ` Tatra Тrucks եւ Zenon ՍՊԸ-ի միջեւ կնքված հուշագրով նախատեսվում է Կոտայքի մարզում հիմնադրել Tatra բեռնատար մեքենաների արտադրության գործարան։
«Ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստանում արտադրություն հիմնելու հնարավորությունները»,- նշեց Սուրեն Կարայանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը չեխ գործարարների հետ հանդիպել էր դեռևս հունվարի 18-ին:
Կազմակերպության ներկայացուցիչ Ջիրի Վաբռան ներկայացրել էր Երևանի հանրային տրանսպորտի զարգացման նախնական առաջարկը:
Ջիրի Վաբռան շեշտել էր, որ նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ կազմակերպությունը մտադիր է համագործակցել:
Կողմերը պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել հետագա աշխատանքները և կազմակերպության ծրագրերը իրագործելու նպատակով:
Tatra ընկերությունը հիմնվել է 1850թ-ին: Կազմակերպության կապիտալիզացիան կազմում է շուրջ 3.7 միլիարդ չեխական կրոն (148 միլիոն դոլար):
Հետևեք մեզ նաև Telegram-ում