Վրացական իշխանությունները հրաժավել են երկրի ադրբեջանաբնակ շրջանների վերահսկողությունից

Վրացական իշխանությունները հրաժավել են երկրի ադրբեջանաբնակ շրջանների  վերահսկողությունից

«Վրացական երազանք» իշխող խորհրդարանական կոալիցիան հայտարարություն է տաարածել, որ նա ադրբեջանաբնակ  Մառնեուլի շրջանի տեղական ինքնակառվարման մարմինների հունիսին 15-ին կայանալիք ընտրություններից հնաում է  իր  կողմից առաջդրված ազգությանբ վրացու թեկնածությունը:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ այդ որոշումը կայացվել է՝ կանխելու Մառնեուլիի վրացի և ադրբեջանցի բնակչության առճակատումը.«Մենք թույլ չենք տա ընդդիմությանն այդ գործոնն օգտագործել երկու ազգերի միջև լարվածություն առաջացնելու համար և այդ պատճառով էլ հանում ենք թեկնածությունը»- նշված է «Վրացական երազանքի» հայտարարության մեջ:

Ինչպես հիշեցնում է Regnumը, մայիսի 5-ին  հարյուրավոր ադրբեջանցիներ  հավաքվել էին Մառնեուլիի տեղական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ բողոքարկելու ադրբեջանցի 33 ամյա Ահմեդ Իմանգուլևի թեկնածությունը հանելու վճռի դեմ: Վերջինս առաջդրվել էր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական թերթերը, այս ամենը մեծ անհանգստություն էր առաջ բերել Բաքվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայաբնակ Ջավախքում իշխող կուսակցությունը երկու հայ թեկնածու է առաջադրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում