Մեծ ողբերգություն Իսպանիայում․ Մոռայի և Ուրդայի միջև մարդատար գնացքների բախումից տասնյակ զոհեր կան

Մեծ ողբերգություն Իսպանիայում․ Մոռայի և Ուրդայի միջև մարդատար գնացքների բախումից տասնյակ զոհեր կան

Իսպանիայի Տոլեդո նահանգում (Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնք) տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում խոշոր երկաթուղային աղետ է տեղի ունեցել։ Մոռա և Ուրդա բնակավայրերի միջև ընկած հատվածում իրար են բախվել երկու մարդատար արագընթաց գնացքներ, ինչի հետևանքով գնացքներից մեկի երկու վագոնները դուրս են եկել ռելսերից և շրջվել։

Տեղական Antena 3 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ողբերգական պատահարի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, ևս 179 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, փրկարարներն ու բժշկական բրիգադները։ Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ տուժածների շրջանում այլ երկրների դեսպանատներ դեռևս հատուկ դիմումներ չեն գրանցվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում