Ադրբեջանցիները լքում են Ղազախի շրջանը
Նմանատիպ
Պետական կենտրոնացված վերահսկողության տակ գտնվող և հնարավորին մանրազնին գրաքննվող ադրբեջանական ԶԼՄ-ներն այսուհանդերձ չեն կարողանում թաքցնել հայկական կողմի պատասխան ռազմական ճնշման արդյունքում վերջին օրերին Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերում ստեղծված խուճապային տրամադրությունները:
Մասնավորապես, քիչ առաջ «Յենի Ախթարիշ» ադրբեջանական լրատվական կայքը ծանուցել է, որ Հելսինկայան Քաղաքացիական Ասամբլեայի Ադրբեջանի Ազգային Կոմիտեի Ղազախ-Աղստաֆայի բաժանմունքից տեղեկություն է ստացել առ, այն որ երեկվանից սկսած հայկական կողմից հուժկու գնդակոծման հետևանքով սկսել է դատարկվել Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլու գյուղը, որն արդեն լքել են բոլոր կանայք, երեխաները և ծերերը:
Բացի նշված գյուղից, ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ կան, որ կանայք և երեխաները լքել են նաև Ղազախի Մազամ և Աբբասբեկլու գյուղերը:
Վարդան Ոսկանյան
Facebook սոցիալական ցանց