Արմեն Երիցյանը հաջորդ շաբաթվանից կայցելի մարզեր

Արմեն Երիցյանը հաջորդ շաբաթվանից կայցելի մարզեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատրաստվում է դկտեմբերի 22-ից այցելել հանրապետության մարզեր: «Երկուշաբթի օրվանից լինելու եմ բոլոր մարզերում: Այժմ զրուցում եմ համայնքների ղեկավարների հետ, բոլոր խնդիրները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Խոսելով սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության մասին՝ Երիցյանը կարծիք հայտնեց, որ 2015 թվականի հունվարի 1-ից 32 սահմանամերձ համայնքների բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնային վարձը 50 տոկոսով փոխհատուցումը քիչ աջակցություն չէ: Գործադիրը շարունակելու է այդ համայնքների բնակիչներին աջակցությունը բոլոր ուղղություններով:

Հարցին՝ կարելի է նշել, որ արժութային շուկայի պատճառով ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված իր բախտը չի բերել, քանի որ մարզերում իրավիճակն ավելի դրժվար է, Երիցյանն ասաց, որ այդպիսի հարց չկա: «Ես ինչպես աշխատել եմ, այդպես էլ շարունակելու եմ: Պետք է լինեմ բոլոր գյուղերում, ուսումնասիրեմ յուրաքանաչյուր համայնքի խնդիրը»,- ասաց նա: Միաժամանակ, Երիցյանը նկատեց, որ արժութային շուկայում իրավիճակը կայունանում է և դրամը կամաց-կամաց արժևորվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում