«Զվարթնոց»-ը բնականոն աշխատում է

«Զվարթնոց» օդանավայակը ժամը 13:00-ի դրությամբ բնականոն հունով շարունակել է աշխատանքները: Որոշ ինքնաթիռներ ժամանել են մի փոքր ուշացումով, որոշներն էլ նույնիսկ ժամանակից շուտ են Հայաստան եկել:

Դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Մինվոդիից և Դոնի Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները մառախուղի պատճառով չէին կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդնավակայունում և հետ էին ուղարկվել: Մի քանի ինքնաթիռներ էլ ժամանել էին նախատեսվածից ուշ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը տեղեկացրեց, որ Դոնի Ռոստովի ինքնաթիռն արդեն ժամանել է Երևան, իսկ Մինվոդիի թռիչքը նախատեսվում է վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում