«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի միլիոնները

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի միլիոնները

«ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանը պաշտոն ստանձնելու առիթով հունվարի 26-ին գույքի և եկամուտների մասին հայտարարագիր է ներկայացրել: Պարզվում է, որ փաստաթուղթը կազմելու դրությամբ դատախազի տեղակալն ունի 56 միլիոն 750 հազար դրամ դրամական միջոց:

Ըստ նույն հայտարարագրի՝ նրա աշխատավարձն անցած մեկ տարում կազմել է 1 միլիոն 972 հազար 402 դրամ, սակայն ունեցել է նաև այլ վարձատրություն՝ աշխատանքի վարձատրությանը հավասարեցված, որը կազմել է 4 միլիոն դրամ: Բացի այդ՝ ՀՀ գլխավոր դատախազի նոր տեղակալը հայտարարագրել է նաև 5 միլիոն 400 հազար դրամի եկամուտ, որը նա ստացել է վարձակալության դիմաց: Իսկ թե ինչեր է նա վարձով տվել, չի մանրամասնել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում