Ա. Հովսեփյանն ու Գ. Կոստանյանը ՌԴ իրավապահ համակարգի «արտահաստիքային աշխատողներն» են. Լ.Բարսեղյան (տեսանյութ)

Ա. Հովսեփյանն ու Գ. Կոստանյանը ՌԴ իրավապահ համակարգի «արտահաստիքային  աշխատողներն» են. Լ.Բարսեղյան (տեսանյութ)

Գյումրեցիների զայրույթը խորացած է,  նրանք համբերեցին 40 օր, իսկ  ՌԴ դատախազին Գևորգ Կոստանյանի նամակ գրելը և պատասխանն ընդամենը  կրակը մարելու  փորձ էր:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց  Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի  նախագահ Լևոն Բարսեղյանը՝ ներկայացնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության նախաքննությունից հետո տիրող  իրավիճակը, երբ Ավետիսյանների հարազատները ներխուժել էին Շիրակի դատախազության շենք և բացատրություններ պահանջել:

«Ամեն ինչ թղթով ճիշտ է  Աղվան Հովսեփյանի և Գևորգ Կոստանյանի մոտ, բայց ստացվում է, որ նրանք ՌԴ իրավապահ համակարգի արտահաստիքային աշխատողներ են և սպասարկում են Ռուսաստանի իրավապահ շահերը»,-շեշտեց նա:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում