Վալերի Պերմյակովին զինվորական ծառայությանը պիտանի ճանաչած 50-ից ավելի անձինք պատասխանատվության կենթարկվեն

Վալերի Պերմյակովին զինվորական ծառայությանը պիտանի ճանաչած 50-ից ավելի անձինք պատասխանատվության կենթարկվեն

Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած, Անդրբայկալյան շրջանի տարբեր ատյաններում աշխատող 52 անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին Անդրբայկալյան շրջանի ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի ժամանակ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելևը: «Պատասխանատվության են ենթարկվելու Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած բոլոր անձիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է zabmedia.ru-ն ։

Նա նշեց, որ Վալերի Պերմյակովի մոտ ոչ մի շեղում չհայտնաբերած Չիտայի 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ երեք քրեական գործ է հարուցվել։ «Բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»,- տեղեկացրեց Կիսելևը։

Վալերի Պերմյակովին բանակ էին զորակոչել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Չիտայում ծառայության ընթացքում նա մեկ ամսից ավելի բուժվել է տեղի ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում՝ վարքում լուրջ շեղումների պատճառով, սակայն ի վերջո պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայությանը և ծառայության ուղարկվել արտասահման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում