Եղիշե Չարենցի անվան դպրոցում ներկայացրել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բեմադրություն

Եղիշե Չարենցի անվան դպրոցում ներկայացրել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բեմադրություն

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում փետրվարի 27-ին ներկայացվել է «Մենք՝ զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նոր արշալույս» խորագրով բեմադրությունը, որի հիմքում Եղեռնի թեմայով «Պողոսի ցավը» պատմվածքն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշակերտները զարմանալի վարպետությամբ ներկայացրել են մեր ժողովրդի ամենածանր արհավիրքի ողբերգական ու նաև հերոսական էջերը, ֆիդայական ոգին, Սարդարապատի հավերժական խորհուրդը։

Բեմադրիչ Արփինե Սահակյանի բնորոշմամբ` «ընտրվել է Եղեռնի թեման, որովհետև 1915-ը հատկապես այսօրվա սերնդի համար դեռևս բաց վերք է ու այն պիտի սպիանա մեր ժողովրդի գոյապայքարի նորանոր հաղթանակներով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում