Մարտին Նյու Յորքի մեծ էկրաններ կբարձրանա «Մորս ձայնը» փաստավավերագրական ֆիլմը

Մարտին Նյու Յորքի մեծ էկրաններ կբարձրանա «Մորս ձայնը» փաստավավերագրական ֆիլմը

Գրող և կինոռեժիսոր Քեյ Մուրադյանի «Մորս ձայնը» փաստավավերագրական ֆիլմը Նյու Յորքի մեծ էկրաններին կբարձրանա մարտի 21-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հայտնում է Massis Post-ը:

Համանուն գրքի, ապա նաևˋ 25 րոպե տևողությամբ ֆիլմի միջոցով կինոռեժիսորը փորձել է պատմել Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում բնակվող հայկական ընտանիքների վրա դրա ունեցած ազդեցության մասին: «Այս պատմությունը կհուզի ոչ միայն երիտասարդ ընթերցողներին, այլև պատմության սիրահարներին, ովքեր ցանկանում են իմանալ Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Մուրադյանը:

«Մորս ձայնը» Մուրադյանի մայրիկիˋ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սիրիա փախած Ֆլորայի կյանքի պատմությունն է: Ընտանիքից փրկվել էին միայն Ֆլորան և նրա 16-ամյա քույրըˋ Վերգինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում