«Ժամանակ». Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ին չի դավաճանի

«Ժամանակ». Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ին չի դավաճանի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խուսափել է պատասխանել «Ժամանակ»-ի հարցերին՝ նշելով. «Մինչև համագումար չենք խոսում»:

Հարցին՝ չի՞ պատրաստվում արդյոք լքել կուսակցությունը ԲՀԿ-ական մյուս պատգամավորների օրինակով, Միքայել Մելքումյանը պատասխանել է. «Ես հավատարիմ եմ իմ կուսակցությանը և գաղափարին, ես այս կուսակցության 10 հիմնադիրներից մեկն եմ»:

Թերթի դիտարկմանը, որ գրեթե տասը տարվա կուսակցությունը իշխանությունը մեկ գիշերում կարողացավ չեզոքացնել, Միքայել Մելքումյանը ասել է. «Գնացինք»՝ շտապելով հեռանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում