Բարեկարգվել են Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների հարակից տարածքները

Բարեկարգվել են Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների հարակից տարածքները

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում ավարտվել են Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է տվյալ տարածքներում իրականացնել նաև կանաչապատման, ծաղկապատման ու լուսավորման աշխատանքներ:

Բնապահպանության վաչության պետը զեկուցել է, որ կանաչապատման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են սիզամարգերի և կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մեկնարկել է նաև գարնանային էտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում