Վալերի Պերմյակովը դատահոգեբանական փորձաքննությամբ ճանաչվել է մեղսունակ.Tert. am

Վալերի Պերմյակովը դատահոգեբանական փորձաքննությամբ ճանաչվել է մեղսունակ.Tert. am

Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության  կասկածյալ Վալերի Պերմյակովը ենթարկվել է ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննության և ըստ այդ եզրակացության՝ճանաչվել մեղսունակ: Այս մասին  Tert. am-ին հայտնի դարձավ նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններից:

Հիշեցնենք, որ ՌԴ հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը, ըստ «Ազատության»,  հայտարարել էր, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը և ավելացրել, որ Պերմյակովն այժմ գտնվում է Գյումրիում՝ ռուսական ռազմակայանի հոսպիտալում, որտեղ ենթարկվում է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության:

Քրեական իրավունքի մի մասնագետն էլ, որ նույնպես չցանկացավ, որ իր անունը հրապարակայնացնել,  Tert. am-ի հետ զրույցում նկատեց, որ եթե ռուսական կողմը ՝ ռուսական լրատվամիջոցներով  հայտարարում է, շուտով ինչ-որ դատարանում լսվելու է նրա գործը, դա նշանակում է, որ հակվածության չկա նրան անմեղսունակ ճանաչելու: Ուրեմն՝ ռուսական կողմն արդեն իսկ ունի բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ:

Ամբաստանյալը անմեղսունակ է ճանաչվում է ոչ միայն սպանություն կատարելու, այլ նրան առաջադրված բոլոր հոդվածներով՝ այդ թվում զորամասը ինքնակամ լքելու: Իսկ եթե Պերմյակովն օրինակ այս հոդվածով մեղսունակ ճանաչվեր, նրա գործը չի կարող գնալ դատարան, նրա նկատմամբ պետք է կիրառվի հատուկ միջոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում