Բոլիվիայում վիթխարի քանակությամբ՝ 27 տոննա կոկա են առգրավել

Բոլիվիայում վիթխարի քանակությամբ՝ 27 տոննա կոկա են առգրավել

Բոլիվիայի իշխանություններն առգրավել են 27 տոննա վիթխարի խմբաքանակի կոկա՝ կոկաինի արտադրության հումք, որը պետք Է ուղարկվեր Լիբանան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հայտնել Է սոցիալական պաշտպանության գործերի եւ վերահսկվող նյութերի փոխնախարար Ֆելիպե Կասերեսը:

«Ամբողջ բեռը նախատեսված Էր Բոլիվիայից Չիլիի նավահանգիստներից մեկով Լիբանան ուղակելու համար»,- մեջբերում Է Բոլիվիայի Pagina Siete պորտալը Կասերեսի հայտարարությունը: Սանտա Կրուս քաղաքում բեռի հետ մեկտեղ ձերբակալվել են երկու կասկածյալներ: Կասերեսի խոսքով՝ կոկայի տերեւները, որոնք հիմք են կոկաինի արտադրության համար, մանրացվել եւ կշռածրարվել են մատե առույգացնող ըմպելիքի փաթեթներում:

Թմրանյութի արժեքը, որը կարող Էր Բոլիվիայից դուրս արտադրվել այդ քանակի կոկայից, նա գնահատել Է 90 միլիոն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում