ՀԵԲ-ը ողջունում է եվրոպական ամենամեծ կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը

ՀԵԲ-ը ողջունում է եվրոպական ամենամեծ կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունը ողջունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: «Այս բանաձևը ոչ միայն պետք է ընդունել որպես տուրք, այլ նաև որպես պատմական արդարության և պատմական հաշտեցման կոչ»,- բանաձևի ընդունման կապակցությամբ ասել է ՀԵԲ նախագահ Լորենցո Օչոան: Նա իր գոհունակությունն է հայտնել նաև Եվրամիության քաղաքական ընտանիքների և հայաստանյան կուսակցությունների համագործակցության առնչությամբ, որը, ըստ նրա, փոխադարձաբար օգտակար է երկու կողմերի համար նաև այնպիսի հարցերում, ինչպիսին է, օրինակ, Ցեղասպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում