«Հրապարակ». «Հասարակ, էժանագին գողություն էր». Էներգետիկայի փոխնախարարն՝ իր տանը կատարվածի մասին

«Հրապարակ». «Հասարակ, էժանագին գողություն էր». Էներգետիկայի փոխնախարարն՝ իր տանը կատարվածի մասին

«Հասարակ, էժանագին, փողոցային գողություն էր, ուրիշ ոչինչ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ջրվեժում գտնվող իր առանձնատունը թալանելու դեպքին:

Նա ասել է, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, քանի որ անձնական թեմա է:

Ըստ թերթի, փոխնախարարը նշել է, որ մեծ կորուստներ չի ունեցել, ընդամենը տարել են օգտագործված հեռուստացույց, մանր-մունր կենցաղային իրեր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում