«Իրատես de facto». Ալեքսանյան. «ԲՀԿ-ն ունի որակական ընդդիմություն ձևավորելու բոլոր հնարավորությունները»

«Իրատես de facto». Ալեքսանյան. «ԲՀԿ-ն ունի որակական ընդդիմություն ձևավորելու բոլոր հնարավորությունները»

«Իրատես de facto»-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից հեռանալու և Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահ դառնալու երեկվա հայտարարությանը և զրուցել ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի հետ։

«Հատուկ արտառոց բաներ տեղի չեն ունեցել։ Նաիրա Զոհրաբյանն այդ կուսակցությունում միշտ էլ դեմք է եղել, հարցեր է լուծել։ Բնականաբար, այդ որոշումը սպասելի էր»,-ասել է նա։

Հարցին՝ ԲՀԿ-ն կպահպանի՞ նախկին «հզորությունը», քանի որ նրա առանցքի շուրջ էին հավաքվել մյուս ընդդիմադիրները, Ալեքսանյանը պատասխանել է. «Երբեք չի կարող պահպանել նախկին «հզորությունը», ինչը, նախ և առաջ պայմանավորված է ֆինանսական ռեսուրսով։ ԲՀԿ-ն առաջվա հզորությունը չի ունենա, բայց չի բացառվում, որ գաղափարապես ավելի կուռ դառնա, կայուն դիրքորոշում ունենա։ Այսինքն՝ ԲՀԿ-ն ունի որակական ընդդիմություն ձևավորելու բոլոր հնարավորությունները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում