Չի կարող ընդունվել մոտեցումը՝ «երբ Կայենը սպանեց Աբելին, քրեական իրավունք չկար, ուրեմն՝ սպանություն չէ». Ուֆաք Ուրաս

Չի կարող ընդունվել մոտեցումը՝ «երբ Կայենը սպանեց  Աբելին,  քրեական իրավունք չկար, ուրեմն՝ սպանություն չէ». Ուֆաք Ուրաս

«Ինչպես ասում է Դոն Կիխոտը. «Սխալմունքից ազատվել՝ չի նշանակում նվաստանալ»: Այսինքն՝ գթասիրտ լինելու համար պարտադիր չէ համակրել: Բայց  Թուրքիայի ազգայնամոլները չեն հասկանում, որ  Իթթիհատ Թերաքքիի հրոսակները մեր պապերը չեն, որ պատմությանը չի կարելի նայել ազգայնամոլության, քեմալիզմի  պատմական գաղափարախոսության  տեսանկյունից: Պետք է հասկանանք, որ մեր պատմության կամ  1915թ-ի հետ առերեսումը միաժամանակ  ընդհանուր հայրենիքի, մեր ապագան կառուցելու խնդիրն է: Առանց անցյալի հետ առերեսվելու հնարավոր չէ կառուցել ապագան»,- Times.amի հետ զրույցում  ասաց Թուրքիայից ժամանած Կանաչների և ձախերի ապագայի կուսակցության համահիմնադիր Ուֆուք Ուրասը, ով այս օրերին մասնակցում  էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին:

Այնուհետ հիշեց Կայենի և Աբելի աստվաշաշնչյան պատմությունը. «Կայենը սպանեց  Աբելին, բայց այն ժամանակ քրեական իրավունք չկար, ուստի դա  չի կարող համարվել սպանություն»: ժողովրդավար աշխարհը, գլոբալ հասարակության խիղճն այլևս այս տեսակ մոտեցումները չի կարող լուրջ ընդունել: Կասկած չկա, որ բոլորիս համար կողմնացույց պետք է հանդիսանա հասարակական հիշողությունը և խիղճը»: 

Ըստ Ուֆաք Ուրասի՝ Թուրքիայի կառավարության կողմից անցյալ տարի արտահայտված ցավակցությունն առնվազն առաջին քայլն է այս ուղղությամբ, բայց  պետք է իրավական և քաղաքական պայմաններ էլ ստեղծվեն, որպեսզի  օսմանյան հայերի թոռները վերադառնան իրենց երկիրը:

«Հայաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»,-շեշտեց նա:

Այս համատեսքտում թուրք գործիչը չանտեսեց  Էրդողան-Պուտին հարաբերությունները. «Էրդողան-Պուտին մերձեցումը կարող է  առիթ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար»:

Մարիամ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում