Ռումինիայի Պիտեշտ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռումինիայի Պիտեշտ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռումինիայի Պիտեշտ քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու ծխական խորհրդի և Ռումինահայոց միության Պիտեշտի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ համայնքի անդամների կողմից ծաղիկներ են դրվել և տեղի է ունեցել սրբերի հիաշատակության կարգ՝ ձեռամբ հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի:

Տեր հայրն իր խոսքում նշել է, որ Եղեռնի զոհերի հիշատակն անմար է մնում և մնալու է յուրաքանչյուր հայի սրտում: Գենետիկ այդ հիշողությունը ոչ ոք և ոչինչ չի կարող վերացնել: Եվ այսուհետ մեր աղոթքներում պիտի խնդրենք նրաց բարեխոսությունը՝ հայոց աշխարհի և ամեն հայի համար, որ այլևս ոչ մի հայի արյուն չթափվի աշխարհում:

Պիտեշտ քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկել էին ապրիլի 21-ին և կավարտվեն վաղը՝ ապրիլի 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում