«Ժամանակ». Թուրքիան հսկայական գումարներ է ծախսում, որ ԱՄՆ-ն չընդունի Հայոց ցեղասպանությունը.

«Ժամանակ». Թուրքիան հսկայական գումարներ է ծախսում, որ ԱՄՆ-ն չընդունի Հայոց ցեղասպանությունը.

«Կարևորն այն է, որ Ամերիկան հիմա դա ընդունում է: Թուրքիան միլիարդավոր գումարներ է տալիս, որ Ցեղասպանության հարցը փակեն: Ինչքան դոլար էլ որ տա՝ մեր ձայնն ավելի ուժեղ պետք է լինի, մինչև որ մեր կառավարությունն ընդունի կատարվածը»,- երեկ «Ժամանակ»-ին ասել է ԱՄՆ-ից Երևան ժամանած հայ երիտասարդը՝ ընդգծելով, որ 100-ամյակի նախաշեմին շատ ամոթ էր, որ իրենց նախագահ Օբաման չընդունեց:

«Մենք մեր ընդունած օրենքներով արդեն իսկ հայերի հետ ենք՝ հիմա և միշտ»,-հավելել է նա:

Դիտարկմանը, թե փաստորեն, Թուրքիան կաշառում է ԱՄՆ-ին, պատասխանել է. «Իբրև ամերիկացի՝ մենք ձեզ հետ ենք և ներկայացնում ենք այն բարոյական բարձր որակը, որ պետք է հենց ամերիկյան կառավարությունը ներկայացներ: Ամերիկացիները զորավիգ են կանգնում Ցեղասպանության ընդունմանը, և մեր կառավարությունը պետք է նույնը անի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում