Հայաստանը հանգիստ երկիր է, որտեղ սիրում են աշխատանքն ու բնությունը. Թավադրոս Բ

Հայաստանը հանգիստ երկիր է, որտեղ սիրում են աշխատանքն ու բնությունը. Թավադրոս Բ

Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Թավադրոս Բ առաջնորդն «Ալ Ուատան» թերթին տված հարցազրույցում պատմել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցի տպավորությունների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա նշել է, որ այցելությունը վանքերում, եկեղեցիներում, հիվանդանոցներում, կրթական հաստատություններում լինելու հնարավորություն էր՝ հավելելով, որ իր Հայաստանում գտնվելու ժամանակ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը մեծ աշխատանք է իրականացրել:

Հայաստանի մասին նա նշել է, որ այն հանգիստ երկիր է, որտեղ սիրում են աշխատանքը ու բնությունը: Թավադրոս Բ-ն օրհնել է Արարատ լեռանը՝ նշելով, որ Հայաստանում միայն այցելել է եկեղեցիներ ու վանքեր:

Մեկ շաբաթ առաջ նա, գլխավորելով մեծ պատվիրակություն, ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Թավադրոս Բ-ն իր պաշտոնավարության երկու տարում նա հովվապետական այցելություններ է կատարել մի շարք եվրոպական և արաբական երկրներ, այդ թվում՝ Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Շվեդիա, Նիդերլանդներ, Բելգիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Վատիկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում