Ամերիկացի դեռահասը 5,25 վայրկյանում հավաքել Է Ռուբիկի խորանարդիկը

Ամերիկացի դեռահասը 5,25 վայրկյանում հավաքել Է Ռուբիկի խորանարդիկը

Ամերիկացի դեռահաս Քոլին Բառնսը սահմանել Է Ռուբիկի խորանարդիկի հավաքման արագության համաշխարհային ռեկորդ: Նրան հաջողվել Է գլուխկոտրուկը հաղթահարել 5,25 վայրկյանում: Նախորդ ռեկորդի ժամանակը, որը սահմանվել Է 2013 թվականին, կազմել Է 5,55 վայրկյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բառնսը ռեկորդը սահմանել Է Փենսիլվանիայում կայացած մրցումներում, որոնց կազմակերպիչ Է հանդես եկել Խորանարդիկի համաշխարհային ասոցիացիան (World Cube Association, WCA):

WCA-ի ներկայացուցիչ Թիմ Ռեյնոլդսը պատմել Է, որ Բառնսին հաջողվել Է ռեկորդ սահմանել հավաքման դասական մրցումներում, որոնցում օգտագործվում Է այն խորանարդիկը, որի յուրաքանչյուր կողմին տեղադրված Է 9 բլոկ: Ռեյնոլդսը նշել Է, որ ամենայն հավանականությամբ, Բառնսի ռեկորդը կմտնի Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում