«Ժամանակ». Ռուստամ Գասպարյան. «Ոչ մեկ դեռ դուրս չի եկել այս շոկից»

«Ժամանակ». Ռուստամ Գասպարյան. «Ոչ մեկ դեռ դուրս չի եկել այս շոկից»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ ի պատասխան «Ժամանակ»-ի հարցի՝ ինչո՞ւ ազատ չարձակվեցին ՀԽ ձերբակալված անդամները, ասել է, որ նրանց, երևի, բաց կթողնեն, այլևս պահելը իմաստ չունի:

Թերթի հաջորդ հարցին՝ այսուհետ պայքարն ինչպե՞ս եք շարունակելու: Հիմա Ազատամարտիկների դաշինք կա՞, թե՞ չկա, պատասխանել է. «Դաշինքը կա, բայց պայքարի մասին դեռ որոշում չունենք: Այսօրվա վիճակով դեռ, երևի, բոլորն են շոկի մեջ, ու ոչ մեկ դեռ դուրս չի եկել այս շոկից: Ուղղակի դեռ ծրագրեր են մշակվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում