Հալեպի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին ավերումից առաջ. շեն ու գեղեցիկ. ԲԱՑԱՌԻԿ

Հալեպի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին ավերումից առաջ. շեն ու գեղեցիկ. ԲԱՑԱՌԻԿ

Հալեպի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին ռմբակոծությունից հիմնահատակ ավերվել է: «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ, որոնք պատկերում են շեն ու գեղեցիկ, պատմաճարտարապետական բացառիկ գործ հանդիսացող եկեղեցին ավերումից ու ռազմական գործողություններից առաջ: Լուսանկարները տրամադրել է շրջափակման ու ռազմական թեժ գործողությունների թիրախում հայտնված քաղաքում իր գործունեությունը շարունակող «Venus» լուսանկարչական ստուդիան:

Հալեպի Ջդեյդե (նախկինում` Սալիպե) թաղամասի Սբ Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին 15-րդ դարից մինչեւ այսօր Բերիո Թեմի առաջնորդանիստ եկեղեցին է եւ պատմականորեն առաջին անգամ հիշատակվել է 1476-ին: Անցյալում եղել է նաեւ կաթողիկոսանիստ եկեղեցի, որտեղ կատարվել են եպիսկոպոսական ու կաթողիկոսական ձեռնադրություններ եւ սրբալույս մյուռոնի օրհնություններ: Այն Հալեպում և սփյուռքում գործող ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է: Եկեղեցու զանգակատունը համարվում է Հալեպի ճարտարապետության եզակի նմուշներից:

Ավանդույթի համաձայն` Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու եւ նախկին Սբ Աստուածածին Եկեղեցու վայրը քրիստոնեական գերեզմանատուն է եղել` իր փոքրիկ մատուռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում