Ոչ քաղաքացի Արթուր Գեղամի Հարությունյանը, ոչ նրա անունից լիազորված որևէ անձ, ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել. ԿԸՀ

Ոչ քաղաքացի Արթուր Գեղամի Հարությունյանը, ոչ նրա անունից լիազորված որևէ անձ, ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել. ԿԸՀ

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել Արթուր Գեղամի Հարությունյանի ինքնաբացարկի հետ կապված, որում ասվում է.

««Առաջին լրատվական» էլեկտրոնային լրատվամիջոցի 21.05.2015թ. «Աբովյանում կեղծ Արթուր Գեղամի Հարությունյանն ինքնաբացարկի դիմում է գրել, սակայն Ծառուկյանի սպառնալիքներից հետո հետ է վերցրել դիմումը» հոդվածի կապակցությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հրապարակման փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Ոչ քաղաքացի Արթուր Գեղամի Հարությունյանը, ոչ վերջինիս անունից լիազորված որևէ անձ, ոչ նրա լիազորված ներկայացուցիչը թեկնածուի գրանցումից հետո մինչ այս պահը չեն այցելել թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և չեն ներկայացրել որևէ, այդ թվում, ինքնաբացարկի դիմում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ աշխատակից այսօր առավոտյան չի մեկնել Աբովյան քաղաք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում