Արմավիրում հիվանդանոցային բուժում է ստանում մանկապարտեզում թունավորված 16 երեխա

Արմավիրում հիվանդանոցային բուժում է ստանում մանկապարտեզում թունավորված 16 երեխա

Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից մայիսի 23-ի դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ն ապաքինված դուրս է գրվել։ Նրանց նկատմամբ բժշկական հսկողությունը կշարունակվի։ Մյուսների առողջական վիճակը բավարար է։ Հետագա բարդություններից խուսափելու նպատակով կազմակերպվելու են կրկնակի մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ։

Հիմք ընդունելով ներկայիս իրավիճակը, ինչպես նաև համաճարակային իրավիճակին տիրապետելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում հոսպիտալացման յուրաքանչյուր դեպք։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մայիսի 23-ին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 2 երեխա (միջին ծանրությամբ), որոնց հիվանդացման հավանական պատճառը եղել է նրանց մասնակցությունը խնջույքի։ Համաճարակաբանական վերլուծությամբ պարզվել է, որ դրանք որևէ առնչություն չունեն թիրախային մանկապարտեզներում արձանագրված դեպքերի հետ։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում 16 երեխա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում