Հայաստանում 1200 դպրոց ունի սեյսմիկ անվտանգության լուրջ խնդիր

Հայաստանում 1200 դպրոց ունի սեյսմիկ անվտանգության լուրջ խնդիր

Հայաստանի մոտ 1500 դպրոցներից 1200-ն ունի սեյսմիկ անվտանգության լուրջ խնդիր, 300 դպրոցների խնդիրները լուծված են: Ասել է  ՀՀ քաղաքաշինության  նախարար Նարեկ Սարգսյանը. «Նման դպրոցներ կան թե Երևանում, թե մարզերում: Այն դպրոցները, որոնց ուժեղացման համար կպահանջվի նոր կառուցվող շենքի ծախսերի մինչև 60 տոկոս գումարը, ևս կքանդվեն: Իսկ մյուս դպրոցների  սեյսմազինվածությունը կբարձրացվի»:

Նախարարությունը պայմանագիր է կնքել Ասիական զարգացման բանկի հետ` դպրոցների սեյսմակայունացման նպատակով: Քանի որ դպրոցներից շատերը քանդման ենթակա են, ուստի նպատակահարմար չէ վերանորոգման համար գումար հատկացնել: Դրանց հատկացվելիք գումարը վերաբաշխվել է ավելի հրատապ ծրագրերի, մասնավորապես Գյումրիի բնակարանների գնման վկայականների տրամադրմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում