Սիրիական բանակը շարունակում է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ

Սիրիական բանակը շարունակում է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ

Սիրիայի բանակը լուրջ վնասներ է հասցրել իսլամիստական ծայրահեղական խմբավորումներին Հալեպի ալ Մանսուրա, Խանասիր, Հարբել շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայքարն «Իսլամական պետությունը» դեմ շարունակվում է սիրիական Հասաքե քաղաքում: Սիրիական բանակն ազգային պաշտ պանական ջոկտաների հետ Հասաքեի հարավային ծայրամասերում պայքար է մղում ԻՊ-ի դեմ: Ահաբեկիչների առաջխաղացումը կասեցնելու համար օդային ռմբակոծություններ են իրականացվում:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ «Իսլամական պետությունը» մեծ վնասներ է կրել Հասաքե քաղաքի Սալհիե, Նաֆթի, Թել Հաջր, Նասրա թաղամասերում: Մեծ թվով բնակիչներ բախումների հետևանքով հեռացել են իրենց տներից:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն հարձակում է գործել Հասաքե և Քոբանի քաղաքների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում