Ռուսաստանը հինգից ութ տարի հետո հարձակվելու է ՆԱՏՕ-ի երկրների վրա․ Գերմանիայի ՊՆ

Ռուսաստանը հինգից ութ տարի հետո հարձակվելու է ՆԱՏՕ-ի երկրների վրա․ Գերմանիայի ՊՆ

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կրկնել է, որ Ռուսաստանը հինգից ութ տարի հետո հարձակվելու է ՆԱՏՕ-ի երկրների վրա՝ վկայակոչելով «ռազմական փորձագետների» նախազգուշացումները։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր ռազմական փորձագետները մեզ ասում են, որ Ռուսաստանը տեսականորեն կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա հինգից ութ տարի հետո:

Անկախ նրանից՝ Մոսկվան նման ռիսկի կդիմի, թե ոչ, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», – ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում