Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մհեր Մկրտչյանի հիշատակին

Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մհեր Մկրտչյանի հիշատակին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի 85-ամյակը լրացավ հուլիսի 4-ին: Տարեդարձը սիրված դերասանին հայրենի քաղաք Գյումրիում ևս մեկ անգամ հիշելու ու արժանին մատուցելու առիթ էր, թեև ինչպես տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը, Մհեր Մկրտչյանը բոլորի մեջ է և «հիշելու ու գովազդի կարիքը չունի»:

Ֆրունզիկի արտիստական ձեւավորման վրա իր ուրույն տեղն է ունեցել հայրենի քաղաքը: Դերասանի մեծ սերը թատրոնի հանդեպ արթնացել է հենց այստեղ՝ մանկության տարիներին: Մհեր Մկրտչյանը թատրոնի եւ կինոյի երկրպագուների հիշողության մեջ մնացել է որպես տրագիկոմիկ դերասանի վառ մարմնացում« թեև շատերը նրա մեջ նկատում էին միայն կատակերգակի շնորհը: «Ֆրունզիկ Մկրտչյանը միշտ տոն է: Նրան միշտ հիշում ու երկրպագում են բոլորը: Ֆրունզն այն մարդկանցից էր, որ մոռանալ չի լինի, պարազպես այսօր, երբ նշվում է նրա ծննդյան օրը, մասսայական միջոցառումներն ու ծաղիկներն են մի փոքր ավելի շատ իր վաստակի դիմաց: Ընդհանուր առմամբ, ոչ միայն իր հայրենի քաղաքում ու երկրում, այլ նաև ցանկացած տեղ, որտեղ տեսել են Մհեր Մկրտչյանի արվեստը, նրան չեն կարող չսիրել, չհիշել ու չհարգել»,- նշեց Արտուշ Մկրտչյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը« Ֆրունզիկ Մկարտչյանի եղբայրը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը« մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ« քաղաքապետարանի աշխատակիցները և մի շարք գյումրեցիներ նախ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծանուն հայորդու արձանի մոտ: Ապա Մհեր Մկրտչյանի թանգարանում տեղի ունեցավ նաև գիտաժողով «Մեր Մհերը» թեմայով:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում