Թուրքական հրետանին ԻՊ-ին պատկանող տանկ է ոչնչացրել Սիրիայի տարածքում

Թուրքական հրետանին ԻՊ-ին պատկանող տանկ է ոչնչացրել Սիրիայի տարածքում

Թուրքական հրետանին հուլիսի 31-ին Սիրիայի հետ սահմանի մերձակայքում ոչնչացրել է «Իսլամական պետությանը» պատկանող տանկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տանկը գտնվում էր թուրքական Գազիանթեփ նահանգի մերձակայքում՝ սիրիական Ջարաբաուս քաղաքից ոչ հեռու, ԻՊ-ի վերահսկողութ յան տակ: Վերոնշյալ շրջանում իսլամիստները շարունակում են ականապատման գործողությունները՝ կանխելով թուրքական հնարավոր ցամաքային գործողությունները:

Բացի դրանից, գիշերվա ընթացքում Ջարաբլուսի շրջանում պայթյունների և ռազմական ինքնաթիռների ձայներ են լսվել: Տեղեկություններ կան, որ միջազգային դաշինքը հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում