«Հայկական ժամանակ». Բրլիանտի Արշակի ունեցվածքը

«Հայկական ժամանակ». Բրլիանտի Արշակի ունեցվածքը

««Բրլիանտի Արշակ» մականունով պատգամավոր Արշակ Մխիթարյանը նախորդ տարի անշարժ գույքի առուվաճառքի մի քանի գործարք է իրականացրել 262 միլիոն դրամի (կես միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ: Մխիթարյանը, մասնավորապես, 120 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է գնել և նույն տարում էլ վաճառել, ինչպես նաև 100 միլիոն դրամով գնել է երկու բնակարան, 41 միլիոնով էլ վաճառել ևս մեկը: ԲՀԿ-ական պատգամավորը 1,7 միլիոն դոլարի չափով տոկոսով փող ունի տված: Նրա բանկային հաշվին առկա են 15 միլիոն դրամի և 3,6 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ:

2012 թվականին պատգամավորի մանդատը ստանձնելիս Արշակ Մխիթարյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում, 1 հողամաս Դիլիջանում և երկու մեքենա: Այդ տարի նա հայտարարագրել էր 4,3 միլիոն դոլար դրամական միջոցներ: Հիշեցնենք, որ Արշակ Մխիթարյանը ԲՀԿ շարքերը համալրել է 2007 թվականին, իսկ մինչ այդ խորհրդարանում ներկայացրել է ՕԵԿ-ը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում