Time-ը կազմել է բոլոր ժամանակների ամենահարուստ մարդկանց տասնյակը

Time-ը կազմել է բոլոր ժամանակների ամենահարուստ մարդկանց  տասնյակը

Ամերիկյան Time շաբաթահանդեսը կազմել Է բոլոր ժամանակների ու ժողովուրդների  տասն ամենահարուստ ու ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունն ամենահարուստ մարդ Է ճանաչել միջնադարյան Մալի պետության կառավարիչ Մանսու Մուսային: ԱՄՆ-ի Ֆերում քոլեջի պատմության պրոֆեսոր Ռիչարդ Սմիթի կարծիքով՝ Մուսայի կառավարման ժամանակ պետությունը եղել Է ոսկու խոշորագույն արտադրողը, ուստի նրա հարստությունը անհնարին Է ստույգ հաշվել:

Ցուցակի երկրորդ տեղում Հռոմեական կայսրության հիմնադիր Օկտավիանոս Օգոստոսն Է: Տնտեսագետների կարծիքով՝ կայսեր կարողությունը համարժեք Է մոտավորապես 4,6 տրիլիոն ԱՄՆ-ի դոլարի՝ վերահաշվարկված 2014 թվականի փոխարժեքով:

Ամենահարուստ առաջնորդների եռյակը եզրափակում Է չինացի կայսր Շեն Ցզուն, ով 11-րդ դարում ղեկավարում Էր տնտեսապես ամենահզոր պետություններից մեկը, որն արտադրում Էր համաշխարհային ՀՆԱ-ի մինչեւ 30 տոկոսը:

Չորրորդ տեղը հատկացվել Է Աքբար Առաջին Մեծին, Մեծ Մողոլների Կայսրության փադիշահին, որին բաժին Է ընկել համաշխարհային արտադրության շուրջ մեկ քառորդը: Նրա կառավարման օրոք բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները համեմատելի են եղել Եղիսաբեթ Առաջինի օրոք Անգլիայի ցուցանիշների հետ, իսկ տեղի Էլիտան եվրոպացի արիստոկրատներից ավելի հարուստ Էր:

Հինգերորդ հորիզոնականում հայտնվել Է Իոսիֆ Ստալինը, որը «վերահսկում Էր աշխարհի ամենախոշոր տնտեսություններից մեկը»: ինչպես նշում Է Time-ը, թեպետեւ ԽՍՀՄ-ի հարստություններն անձամբ նրան չԷին պատկանում, Ստալինը հնարավորություն ուներ կառավարել խորհրդային տնտեսական հզորությունը:

Վեցերորդ դիրքում «բոլոր ժամանակների ամենահարուստ ամերիկացին Է», US Steel ընկերության սեփականատեր Էնդրյու Քարգենին Է՝ 372 մլրդ դոլար կարողությամբ՝ վերահաշվարկված 2014 թվականի փոխարժեքով:

Յոթերորդ տեղն զբաղեցրել Է ամերիկյան Standard Oil ընկերության հիմնադիր Ջոն Ռոքֆելլերը, որի կարողությունը, անցյալ տարվա փոխարժեքով վերահաշվարկված, կազմում Էր 341 մլրդ դոլար:

Time հանդեսը մեկ դիրքով ցածր նշել Է բրեթոնյան ասպետ Ալեն Շիկահերին: 1093 թվականին՝ մահվան տարում, նրա կարողությունը կազմել Է 11 հազար ֆունտ ստեռլինգ՝ Անգլիայի այն ժամանակվա ՀՆԱ-ի մոտավորապես 7 տոկոսը (2014 թվականի վերահաշվարկով՝ 194 մլրդ դոլար):

Իններորդ հորիզոնականում գտնվում Է ներկայում ապրող ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը: Forbes-ը Microsoft ընկերության հիմնադիրի ակտիվների զուտ արժեքը գնահատում Է 78,9 մլրդ դոլար:

Պատմության մեջ ամենահարուստ կառավարողների թոփ-10-ը եզրափակում Է բոլոր ժամանակների ամենահաջողված զինվորական ղեկավարներից մեկը՝ Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիսխանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում