Վանի Սուրբ Խաչ եկեղեցում ամենայմա պատարագը չեղյալ է հայտարարվել

Վանի Սուրբ Խաչ եկեղեցում ամենայմա պատարագը չեղյալ է հայտարարվել

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակի անցկացվող պատարագը չեղյալ է հայտարարվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքը:

Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Սուրբ Խաչ եկեղեցի կատարվող ամենամյա ուխտագնացությունը տեղի չի ունենալու:

«Հաշվի առնելով վերջին շրջանում տարածաշրջանում իրագործվող ահաբեկչությունները եւ զոհերի մասին ստացվող լուրերը, ինչպես նաեւ Վան քաղաքում եւ շրջակա շրջաններում անվտանգության անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով` Սուրբ Խաչ ամենամյա ուխտագնցությունը հետաձգվում է»,- նշված է կայքում:

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին Հայոց Գագիկ Առաջին թագավորի հրամանով 915-921 թվականներին կառուցել է ճարտարապետ Մանվելը: Այն համարվում է միջնադարի հայկական ճարտարապետական արվեստի ամենափայլուն նմուշներից մեկը: Ըստ ավանդույթի` եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Երուսաղեմից Իրան առեւանգվելուց հետո Քրիստոսի խաչվելու իրական խաչի մի հատվածը ապաստանելու եւ պահպանելու համար: Հայոց ցեղասպանությունից հետո անմխիթար վիճակում գտնվող եկեղեցին թուրքական կառավարության աջակցությամբ վերանորոգվել եւ այցելուների համար բացվել է 2010 թվականին: Թուրքական կառավարությունը Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը թույլատրում է անցկացնել տարին մեկ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում