«Դոմոդեդովո»-ում բռնկած հրդեհը խախտել Է օդանավակայանի բնականոն աշխատանքը

«Դոմոդեդովո»-ում բռնկած հրդեհը խախտել Է օդանավակայանի բնականոն աշխատանքը

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում բռնկած հրդեհը խախտել Է նրա բնականոն աշխատանքը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունում, օդանավակայանից տարահանվել Է ավելի քան 3 հազար մարդ: ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ օդանավակայանում մալուխների բռնկում Է տեղի ունեցել օդակայարանի շենքի խարսխահարկի ուղեբեռների բաժանմունքի մալուխային անցուղիներում՝ 20 քառակուսի մետր մակերեսի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ պատահարի պատճառով «Դոմոդեդովո»-ից ինքնաթիռների թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում: Ինքնաթիռների ժամանման համար օդանավակայանն աշխատում Է առանց սահմանափակումների:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավակայան Է ուղարկել հատուկ տեխնիկա՝ ծխահեռացման մեքենաններ:

Ըստ վերջին տվյալների՝ օդանավակայանում բռնկած հրդեհը հաջողվել Է ամբողջությամբ մարել, այն վերսկսում Է աշխատել կանոնավոր ռեժիմով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում