«Ժողովուրդ». Ովքեր են մեկնելու Մոսկվա «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին մասնակցելու

«Ժողովուրդ». Ովքեր են մեկնելու Մոսկվա «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին մասնակցելու

«Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է մեկնել Մոսկվա։ Սերժ Սարգսյանի պաշտոնական հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին։ Իսկ մինչ այդ նա մասնակցելու է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այդ խնջույքին հրավիրված են և մասնակցելու են Հայաստանի բազմաթիվ գործարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ օլիգարխիկ այդ «քեֆին» մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնելու նաև Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու այլ պաշտոնյաներ»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում