Apple-ը դադարեցնում է iPad-ի հայտնի մոդելի արտադրությունը

Apple-ը դադարեցնում է iPad-ի հայտնի մոդելի արտադրությունը

Apple-ը ներկայացրել է iPad Air և iPad Pro նոր մոդելները, միևնույն ժամանակ՝ իջեցրել iPad 10 սերիայի գներն ու արտադրությունից հանել iPad 9-ը։ Վերջինս՝ iPad 9 մոդելը վաճառքի էր հանվել 2021թ․ և համարվում է  Home  ստեղնով վերջին պլանշետը։ Այդ մասին հաղորդում է 9to5Mac պարբերականը։

iPad 10-երի շուկայական առավելագույն արժեքն արդեն 349 դոլար է կազմում։ Մինչ այս 64 գբայթանոց հիշողության կրիչով iPad 10 բազային մոդելն արժեր 449 դոլար։ Գնի նվազումը, ըստ պարբերականի, մոդելն ավելի մրցունակ կդարձնի։

iPad 10-ն արտադրությունից հանելով՝   Apple-ը, փաստացի, վերջ է դնում Home  ստեղնով պլանշետների դարաշրջանին։ Ընկերության միակ ակտուալ սարքավորումը, որ դեռևս պահպանում է այդ հնությունը, iPhone SE-ն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում