Boeing-ը CST-100 Starliner տիեզերանավերի արտադրություն Է գործարկում Ֆլորիդայում

Boeing-ը CST-100 Starliner տիեզերանավերի արտադրություն Է գործարկում Ֆլորիդայում

Boeing ընկերությունը հայտնել Է Ֆլորիդայում առեւտրային տիեզերանավերի առաջին շարքի հավաքման արտադրամաս բացելու մասին, որոնք NASA-ն 2017 թվականից ծրագրում Է օգտագործել Միջազգային տիեզերակայան թռիչքներ կատարելու համար:

«Պատմության այս պահն արտացոլում Է նոր դարաշրջանը դեպի տիեզերք մարդու թռիչքներում»,- բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել Է Boeing ընկերության գործադիր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը, որի խոսքը մեջբերել Է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ ընկերության տիեզերանավերը, որոնք ստացել են CST-100 Starliner անվանումը, արտադրելու են Ֆլորիդայի գործարանում եւ թռիչքների են պատրաստելու այն անգարում, որն անցյալում իր շաթլների պատրաստման համար օգտագործում Էր NASA-ն: Starliner տիեզերանավը կարող Է տեղավորել յոթ մարդուց բաղկացած անձնակազմ:

Նշվում Է, որ NASA-ն կֆինանսավորի նավի թեստային թռիչքը եւ վեց տիեզերական առաքելություն դեպի Միջազգային տիեզերակայան: Դրանց ծախսերը կկազմեն մինչեւ 4,2 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում